«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հարցաքննվել են ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողները, որոնք անդրադառնալով իրենց ծառայակցի ինքնասպանության դեպքին՝ իրավապահներին հայտնել են, որ պայմանագրային զինծառայողի հետ զորամասում կամ մարտական դիրքում որեւէ խնդիր չեն ունեցել: Ասել է թե՝ նախնական վարկածով՝ պայմանագրային զինծառայողի՝ ինքնասպանություն գործելը կապ չունի նրա ծառայության հետ, իսկ ինչու կարող էր նա գնալ այդ քայլին, ցույց կտա տարվող քննությունը: Նշենք, որ պայմանագրային զինծառայողը կրակել է իր կրծքավանդակին: Վերջինս ուներ մեկ երեխա:

Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Իսկ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել