Ուկրաինացի Անդրեյ Բուզարովը պատմել է, թե ինչպես է խուսափել մահվանից Թեհրանում վթարի ենթարկված ինքնաթիռի մնացած ուղևորների հետ միասին: Այս մասին տղամարդը գրել է իր Facebook-ում:

Բուզարովի խոսքերով, նա պետք է թռչեր հունվարի 8-ին, բայց UIA-ի գրասենյակում նրան խորհուրդ են տվել ավելի էժան տոմս գնել հունվարի 9-ի համար:

«Համաժողովի կազմակերպիչները պնդում էին, որ ես տոմս գնեմ հունվարի 8-ի համար, քանի որ հյուրանոցի համար վճար նախատեսված չէր, բայց ես ամեն դեպքում գնեցի հունվարի 9-ի համար և ինքս վճարեցի հյուրանոցի մեկ օրվա գումարը»,- գրել է ուկրաինացին:

Ներկայումս դեպի Կիևը չվերթը, որի համար Բուզարովը տոմս էր գնել, չեղյալ է հայտարարվել թռիչքների ժամանակավոր սահմանափակման պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել