Եկեք բարձրացնենք մի թեմա, որից դուք հաստատ խուսափում եք: Խոսքը վերաբերում է մերկությանը, իսկ ավելի կոնկրետ՝ մերկ քնելուն: Դրանից պետք չէ ամաչել, ավելին՝ այն ունի բազում առավելություններ:

Առավելություն N1. դուք ավելի արագ կտրամադրվեք հանգստի

Որպեսզի մարդը քնի, նրա մարմնի ջերմաստիճանը պետք է նվազի կես աստիճանով: Օրգանիզմն ավելի դժվարությամբ է քնին տրվում, եթե դուք գիշերանոցով եք անկողին մտնում: Մերկ վիճակում դուք ավելի արագ կքնեք:

Առավելություն N2. ձեր ինտիմ օրգաններն ավելի առողջ կլինեն

Հավանաբար դուք կարծում էիք, որ սա միֆ է, սակայն քնած ժամանակ ներքնազգեստը տարատեսակ բակտերիաների և ինֆեկցիաների զարգացման համար հիանալի միջավայր է:

Առավելություն N3. ձեր տղամարդը երջանիկ կլինի
Եկեք անկեղծ՝ այդ ո՞ր տղամարդը դեմ կլինի սրան: Ավելին՝ սա կամրացնի ձեր հարաբերությունները:

Առավելություն N4. դուք կսկսեք ավելի հեշտ արթնանալ

Դուք ավելի արագ և թարմ ուժերով կարթնանաք: Մերկ մարդու վրա բակտերիաները պակաս ակտիվ են զարգանում, և քրտնարտադրությունն ավելի քիչ է:

Առավելություն N5. դուք կնիհարեք ամենաքիչը մեկ չափսով

Քնել և նիհարել հիանալի է, չէ՞, հնչում: Դրա համար պարզապես հարկավոր է մերկ լինել: Կա գիտական բացատրություն. քնած ժամանակ օրգանիզմը կալորիաներ է այրում, ցրտոտ միջավայրում արագանում է նյութափոխանակությունը, և կալորիաներն էլ ավելի արագ են այրվում:

Առավելություն N6. այսպես հարմարավետ է

Ձեզ հաստատ ծանոթ է այն իրավիճակը, որ դուք գիշերն արթնանում եք այն բանից, որ ձեր գիշերանոցը թռել է մինչև ականջները: Կամ էլ քանի-քանի անգամ եք արթանցել նրանից, որ գիշերանոցի պատճառով շոգում եք: Մերկ շատ ավելի հարմար է:

Առավելություն N7. դուք ավելի լավ տեսք կունենաք

Սրան բարդ է բացատրություն գտնել, սակայն նրանք, ովքեր առանց գիշերանոցի են քնում, առավոտյան շատ ավելի լավ տեսք են ունենում:

Առավելություն N8. դուք կհաղթահարեք սթրեսը

Այս կետը հանդիսանում է վերոնշյալների հետևանքը: Որակյալ քուն, բարձր հիգիենա, նյարդայնացնող գործոնների բացակայություն. այս ամենը ձեզ կլիցքաթափի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել