5-10 րոպե շարունակվող թթվածնի պակասը ուղեղում հանգեցնում է անուղղելի վնասվածքի։

Մարդու ուղեղը զարգանում է մինչև 50 տարեկան։

Ուղեղը օգտագործում է ողջ մարմնում առկա թթվածնի և արյան 20%-ը։

Արթուն ժամանակ մարդու ուղեղը բավականաչափ հոսանք է արտադրում՝ մի փոքրիկ լամպ վառելու համար։

Շոկոլադի հոտը ավելացնում է ուղեղի տետա ալիքները, ինչը հանգստացնում է մարմինը։

Մոռանալը լավ է ուղեղի համար, քանի որ անօգուտ ինֆորմացիան մոռանալը օգնում է պահպանել նեյրոնային համակարգի ճկունությունը։

Ալկոհոլի պատճառով դուք ոչինչ չեք մոռանում։ Իրականում հարբած վիճակում ուղեղը պարզապես չի կարողանում նոր հիշողություններ ստեղծել։ 

Ուղեղի աջ և ձախ կիսագնդերի բաժանումն իրականում միֆ է. երկու հատվածն էլ միասին են գործում։

Երբ դուք նոր բան եք սովորում, Ձեր ուղեղի կառուցվածքը փոխվում է։

Ուղեղի մակաբույծների նոր տեսակների հայտնաբերումից հետո գիտնականները համոզված են, որ զոմբիների ապոկալիպսիսը հնարավոր է։

2015 թվականին աշխարհի 4-րդ ամենահզոր համակարգչից պահանջվել է 40 րոպե մարդու ուղեղի աշխատանքի մեկ վայրկյանը կրկնելու համար։

Մարդը միջինում 70,000 միտք է ունենում ամեն օր։

Չնայած միլիարդավոր նեյրոնների առկայությանը՝ ուղեղը ցավ չի զգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել