Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 8-ին, SHAMSHYAN.com է զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Հովհաննիսյանի ազգականը և հայտնել որ վերջինը ՀՀ Արդարադատութան նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել:

Նա նշեց, որ Կ. Հովհաննիսյանը 10 ամիս է, գտնվում է նշված հիվանդանոցում և այդ ծայրահեղ քայլին վերջին մի քանի ամիսներին է դիմում արդեն 4-րդ անգամ: Նրա հետ հացադուլ է հայտարարել ևս 7 դատապարտյալ:

Կ. Հովհաննիսյանի հացադուլի պատճառը կապված է քրեական գործի հետ՝ դատախազի և դատավորի: «Քրգործի մասով չկան փաստեր և ապացույցներ:

Դատախազը հանդիսանում է տուժող կողմի իրավահաջորդի բարեկամը, իսկ դատավորը իրավահաջորդի սանիկը»: Կ. Հովհաննիսյանը «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դեռևս 2019թ.–ի մարտին: Հիվանդանոցում նա ինսուլտ է տարել, ինչից հետո պատշաճ բուժում չստանալու հետևանքով անվասայլակով է տեղաշարջվում: Այս 10 ամսվա ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում թվով 5 դատապարտյալ է մահացել:

Այս պահին հացադուլի մեջ գտնվողների թվում կան ծայրահեղ ծանր հիվանդներ: Նրանցից մեկը՝ գլխուղեղի քաղցկեղ ախտորոշամբ, մեկ այլ դատապարտյալ՝ թոքի քաղցկեղով, ինչպես նաև Էպիլեպսիայով հիվանդ և սրտի ապարատով դատապարտյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել