Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում բախվել են Գավառի բնակիչներ, 64-ամյա Կարապետ Գասպարյանի վարած Lexus մակնիշի N 070 AB 777 RUS համարանիշի և 29-ամյա Վահան Դվոյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 36 MR 194 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Դվոյանի ուղևորներ, Գավառի բնակիչներ, 23-ամյա Նորայր Ջևիկյանը, 20-ամյա Թագուհի Օհանյանը և 5-ամյա Նարեկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել