Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարողացավ համալրել աշխարհի ամենահայտնի միլիարդատերերի շարքը իր աշխատասիրության ու կրեատիվության շնորհիվ։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա 15 մտքերին, որոնք կարող են հեղափոխական լինել յուրաքանչյուրիս համար։ 

1. Աշխարհում, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, միակ ռազմավարությունը, որը միանշանակ կտանի ձախողման, ռիսկի չդիմելն է:

2. Հարցն այն չէ, թե ինչ ենք մենք ցանկանում իմանալ մարդկանց մասին, այլ թե ինչ են մարդիկ իրենք ուզում պատմել իրենց մասին:

3. Ես իրոք Facebook-ը գրանցել եմ հանրակացարանում, և մեկնարկը տրվել է իմ սենյակում։ 85$-ով ես վարձակալեցի սերվեր և դրա ծախսերը փակում էի կայքում տեղադրված գովազդի շնորհիվ։ Մենք մինչ հիմա էլ նույն կերպ ենք գումար վաստակում:

4. Ձեր բակում սատկող սկյուռը տվյալ պահին կարող է շատ ավելի կարևոր լինել, քան Աֆրիկայում մահացող մարդիկ:

5. Շարժվիր արագ և ճանապարհին քարուքանդ արա ամեն ինչ։ Եթե ամեն ինչ քարուքանդ չես անում, ուրեմն այնքան էլ արագ չես շարժվում:

6. Միգուցե տարօրինակ հնչի, սակայն ես գերադասում եմ գտնվել այն մարդկանց մեջ, ովքեր թերագնահատում են մեզ։ Դա դրդում է այնպիսի մեծ գործ անել, որը նրանց կցնցի և կզարմացնի:

7. Մարդը կարող է լինել հանճար կամ օժտված լինել բազմաթիվ ունակություններով, սակայն երբ նա չի հավատում ինքն իրեն, նա ամբողջովին չի տրվի տվյալ գործին:

8. Մարդկանց հետաքրքիր չէ, թե ինչ են ասում քո մասին ֆիլմերում, կամ ինչ ես ասում դու։ Մարդկանց հետաքրքիր է՝ ինչ ես անում:

9. Ամեն օր ինձ հարց եմ տալիս՝ անում ե՞մ արդյոք ամենակարևոր գործը բոլոր հնարավորներից։ Եթե համոզվում եմ, որ աշխատում եմ ամենանշանակալից խնդրի լուծման ուղղությամբ, ես հաճույք եմ ստանում ծախսածս ժամանակից:

10. Ես կարծում եմ, որ ապագայում ամեն բան կապված է լինելու ծրագրավորման հետ:

11. Բիզնեսի մեջ ամենակարևորը ինչ-որ արժեքավոր բան ստեղծելու վրա կենտրոնանալն է: Ես ուղղակի աշխատում էի մի բան ստեղծել, որից ինքս էլ կուզեի օգտվել:

12. Առաքելություն ստեղծել ու բիզնես ստեղծել․ սրանք երկու հասկացություններ են, որ քայլում են կողք կողքի:

13. Սոցիալական կայքերը ընկերության այլընտրանքային տարբերակները չեն, այլ դրա շարունակությունը:

14. Եթե մարդ ուղեղ ունի, նա իրավունք չունի իր համար աշխատելու փոխարեն հարստացնել գործատուին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել