168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան օբյեկտներին Իրանի հարվածների վերաբերյալ հայտարարություն կանի տեղական ժամանակով հունվարի 8-ի առավոտյան: Համապատասխան գրությունը հունվարի 7-ի երեկոյան նա զետեղել է Twitter-ում։

«Ամեն ինչ լա՛վ է: Իրանը հրթիռներ է արձակել Իրաքում երկու ռազմակայանի վրա, այժմ կատարվում է այն բանի գնահատումը, թե կան արդյոք տուժածներ եւ վնասներ,- նշել է Թրամփը:- Ամեն ինչ նորմա՛լ է: Ես հայտարարություն կանեմ չորեքշաբթի առավոտյան»:

Ինչպես հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանն Իրաքում հրթիռային հարված է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Նրա շարադրած տեղեկատվության համաձայն՝ հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը: Ըստ որում օգտագործվել է երկու տասնյակից ավելի հրթիռներ, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել