Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Բազմահազար հայաստանցիների անունից Դուք բազմիցս զգուշացվել եք՝ թավշյա, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխությունն ու հեղափոխական իդեալները վտանգված են, քանզի Դուք չեք կատարում ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Խնդրեմ. պարզվում է՝ արտագաղթի տեմպերի վրա հեղափոխությունն ունի զրո ազդեցություն: Գիտե՞ք ինչու. որովհետև, ի հեճուկս Ձեր պատկերացրածի, մարդիկ ապուշ չեն: Մարդիկ ձեզ հավատացել են, մարդիկ լսել են անձամբ Ձեր ու հեղափոխական ցեխի գծով Ձեր ընկերների խոստումները, հետո տեսել են այդ խոստումների չկատարումը և անձամբ Ձեր օրինակին հետևելով՝ մի սորտ ավելի սպիտակ հացի համար հիասթափված հեռանում են դեպի այն կողմերը, որտեղ հայտնվել եք Դուք: Այդքան բան:

Կից նյութն այստեղ՝ 2019-ին Հայաստանում գրանցվել է բնակչության ամենացածր թիվը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել