Azatutyun.am-ը գրում է․

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ 10 տարվա ազատազրկման դատապարտված Գյուլնարա Քարիմովայի նկատմամբ:

Ուզբեկստանի պաշտոնական աղբյուրները չեն բացահայտում հետաքննության մանրամասները՝ տեղեկացնելով միայն, որ գործն առնչվում է Քարիմովայի և մի խումբ այլ անձանց կողմից «շորթման, առևանգման միջոցով բյուջետային միջուցներ և հանցավոր եկամուտներ օրինականացնելուն»:

Ուզբեկստանի նախկին՝ երկարամյա նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը ավելի վաղ մեղավոր է ճանաչվել մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում՝ շորթում, հարկերից խուսափում, փողերի լվացում: Նրա դեմ ծանր մեղադրանքներ են առաջադրված նաև հայրենիքից դուրս՝ Միացյալ Նահանգներում՝ փողերի լվացման գործով: Ազատազրկումից առաջ Քարիմովան համարվում էր Կենտրոնական Ասիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը: 23 տարեկանում նա երկրի արտգործնախարարի խորհրդականն էր, հետագայում՝ Ուզբեկստանի դեսպանը Շվեյցարիայում և Իսպանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել