Pastinfo.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով Սիրիա է ժամանել հունվարի 7-ին: Պետության ղեկավարն արդեն հանդիպել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հետ, որի հետ արդեն բանակցություններ է վարել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իր այցի շրջանակներում նախագահը շրջել է Դամասկոսի փողոցներով՝ ուշադրություն դարձնելով խաղաղ կյանքին վերադառնալու նշաններին: Ասադի ուղեկցությամբ Պուտինը այցելել է Ումայադի մզկիթ և գրառում է թողել հյուրերի գրքում: Ըստ «Интерфакс» - ի, որը վկայակոչել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին՝ նախագահների համար շրջայցը վարել է մզկիթի թանգարանի տնօրենը: Մասնավորապես, Պուտինին ցուցադրվել է սուրբ մասունքներից մեկը` Հովհաննես Մկրտչի անփուտ գլուխը: Մասունքը հավասարապես պաշտելի է ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար:

«Ի հիշատակ այցի մզկիթ, Պուտինը որպես նվեր մատուցել է XVII -րդ դարի Ղուրանը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ասադի հետ երկխոսության ընթացքում Պուտինը նշել է, որ «հսկայական ճանապարհ են անցել՝ Սիրիայի պետականությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել