Լեհաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկան հայտարարել է, որ Վարշավան մտադիր է օրենսդրական մակարդակով արգելել Ռուսաստանին ներկայացնել պատմությունն «իր տեսանկյունից»։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Նա տեղեկացրել է, որ «պատմությունը այլափոխելու և Լեհաստանին զրպարտելու Ռուսաստանի ենթադրյալ փորձի կանխարգելման» մասին փաստաթուղթը կհանձնվի ուսումնասիրման լեհական սեյմի հաջորդ գումարմանը։

Խորհրդարանականը գտնում է, որ «Լեհաստանի և պատմության մասին կեղծիքի» դեմ պայքարը հաջողությամբ պսակելու համար այն պետք է մշտապես և համառորեն մղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել