Առնվազն 32 մարդ է զոհվել և 190-ը վիրավորվել են ամերիկյան անօդաչուի հարձակման արդյունքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով, հաղորդում է իրանական պետական հեռուստատեսությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 35 զոհի և 48 վիրավորների մասին:

Траурная процессия

Հարյուրհազարավոր մարդիկ են հավաքվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում, որտեղ ծնվել և մեծացել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Հուղարկավորության կազմակերպման հանձնաժողովի ներկայացուցիչ Մեհդի Սադաֆին հաղորդել է, որ մարդկանց հսկայական ներհոսքի պատճառով այսօր անհնար է հուղարկավորություն անցկացնել: Սոլեյմանիի հուղարկավորության նոր ժամկետի մասին հայտնի կդառնա ավելի ուշ, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Парламент Ирана

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել