Hraparak.am-ը գրում է․

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Իրանի մշակութային օբյհեկտներին հարվածներով՝ ԱՄՆ Զինված ուժերը չի խախտի զինված հակամարտությունների մասին օրենքները։ Այս մասին հայտնում է Reuters-ը: 

Ի պատասխան լրագրողների հարցի, թե սա նշանակու՞մ է արդյոք, որ նման օբյեկտների վրա հարձակումներ չեն լինի, քանի որ սա համարվում է ռազմական հացնագործություն,  Էսփերը  ասել է. «Այսպիսին են  զինված հակամարտությունների մասին օրենքները»:

Մեկնաբանելով լրագրողների այն պարզաբանումը, որ մշակութային օբյեկտների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է, Պենտագոնի ղեկավարը նշել է. «Այդպիսին են զինված հակամարտությունների մասին օրենքները»: Ամեն դեպքում, Պենտագոնի ղեկավարը խուսափել է այս հարցին ուղիղ պատասխան տալուց։

Նշենք, որ ռազմական հակամարտությունների ժամանակ մշակութային օբյեկտների վրա հարձակումը համարվում է ռազմական հանցագործություն ըստ միջազգային օրենքների, ներառյալ ՄԱԿ ԱԽ բանաձեւը, որին 2017 թվականին միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, եւ 1954 թվականի Մշակութային ժառանգության պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել