Այսօր սորոսականները ոհմակով հարձակվել են «Արմնյուզ» հեռուստաընկերության վրա: Շնագայլերի ոռնոցը ամբողջ համացանցով մեկ տարածվել է: Պատճառը, ըստ երևույթին, ՎԵՏՕ շարժման տարեկան ամփոփիչ ռեպորտաժն էր, որով ի մի բերեցինք և հանրայնացրինք սորոսականների ազդեցությունը իշխանության ներսում:

Նախ՝ շնորհակալությունս եմ հայտնում «Արմնյուզ» հեռուստաընկերության անձնակազմին մեզ եթեր տրամադրելու համար: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կշարունակվի:

Սորոսի վաստակների զարմացած և ապշահար եղած հարցերին պատասխանում եմ․ բա ո՞ր հեռուստաընկերությամբ եթեր մտնեինք... Թաթուլի «Սիվիլնեթո՞վ», «Ազատությունո՞վ», սորոսական ֆակտորո՞վ, Հ1-ով, ով մարդասպանի սիրուհուն հրավիրում է ստուդիա, իսկ զոհի հարազատներին հրաժարվում է լուսաբանել...

Մրմռա՞ց... Եթե որևէ սուտ բան կար ՎԵՏՕ-ի ռեպորտաժում, դատի տվեք...
Սա դեռ սկիզբն է:

#սորոսի_վաստակներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել