Այս հանճարեղ միլիարդատիրոջից կարելի է անվերջ սովորել։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ Բիլ Գեյթսի ամենաազդեցիկ 13 մտքերին, որոնք կարող են յուրաքանչյուր մարդու հաջողակ դարձնել։ 

1. Հաջողությունը վատ ուսուցիչ է, այն ստիպում է մարդկանց մտածել, որ իրենք անպարտելի են։ 

2. Երբեք չհանձնվես, եթե նպատակներ ունես։ 

3. Ամենաբարդ աշխատանքը կատարելու համար ես միշտ ընտրում եմ ծույլերին, քանի որ նրանք գտնում են այդ աշխատանքը կատարելու ամենակարճ ճանապարհը։ 

4. Համբերատարությունը հաջողության ամենահեշտ ճանապարհներից է։ 

5. Կյանքն անարդար է. համակերպվեք այդ մտքի հետ։ 

6. Եթե դուք կարծում եք, որ ուսուցիչը շատ խիստ է ձեր նկատմամբ, ապա դա նրանից է, որ դուք դեռ ղեկավար չունեք։ 

7. Եթե սխալներ եք անում, մի՛ նվնվացեք և մի՛ մեղադրեք ձեր ծնողներին, այլ պարզապես սովորեք ձեր սխալներից։ 

8. Ծնողները միշտ չեն եղել այնքան անհետաքրքիր, որքան հիմա են։ Միգուցե նրանց՝ ձեր հանդեպ տածած հոգածությո՞ւնն է այսպիսին դարձրել, այնպես որ, նախորդ սերնդին քննադատելուց առաջ սկսեք ձեզնից։ 

9. Հեռուստացույցները երբեք ցույց չեն տալիս իրական կյանքը, քանի որ իրական կյանքում մարդիկ ստիպված են թողնել սրճարաններն ու ռեստորանները և գնալ աշխատանքի։ 

10. Կյանքը չի բաժանվում կիսամյակների։ Դուք ձեք ունենալու արձակուրդներ և ձեր տնօրենն էլ չի օգնելու գտնել ինքներդ ձեզ։ Այնպես որ, այդ ամենն անելու եք դուք՝ ձեր ազատ ժամանակի հաշվին։ 

11. Զգուշացե՚ք «գիրք կրծողներից», որովհետև կա մեծ հնարավորություն, որ մի օր դուք կաշխատեք հենց նրանցից մեկի մոտ։ 

12. Ինչ-որ մեկի համար համբուրգեր պատրաստելը ցածր է արժանապատվությունից, իսկ ինչ-որ մեկի համար էլ այն լավ հնարավորություն է։ 

13. Հասարակությանը երբեք չի հետաքրքրելու ձեր ինքնագնահատականը, որովհետև այն միշտ ձեզնից ակնկալելու է ձեռքբերումներ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել