Hraparak.am-ը գրում է.

16- ամյա աղջկան խեղդելու մասին ինքնախոստովանական ցուցմունք տված Ռաֆայել Սուքիասյանի ֆեյսբուքյան էջում եմ։ Մոտ երկու ժամ է՝ ուսումնասիրում եմ։ Լավ, ինչպիսի՞ մարդ է նա, որ գնացել է նման քայլի։

Երիտասարդի շփումը բավականին լայն է։ Գրում է, որ աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում որպես տեղեկատվության անվտանգության փորձագետ, բայց ամեն ասպարեզում կա։ Մեկ ակումբներում պարուհի է պահանջում, մեկ ազատ աշխատատեղերի համար աշխատողներ է հրավիրում, առք ու վաճառքի գործերով է զբաղվում, մեկ Երևանում վարձով տրվող բնակարան է փնտրում, մեկ խմբեր է վաճառում, մեկ  համակարգչային ծառայություններ է մատուցում․․․ Մի տեղ էլ հանդիպում եմ իր հրապարակած փաստաթուղթը, որ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տեղական դիտորդ է՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» կազմակերպության կողմից։ Տեղադրել եմ սլայդում։ Մի խոսքով ակտիվ կյանքով է զբաղվում։ Հենց էջում էլ հայտնում է, որ զբաղվում է PR-ով,  «TIRA PR» գործակալության գլխավոր տնօրենն է, Apricot Production-ի ու Apricot․news –ի տնօրենն է։

Ինչևէ, էջում մի մի հետաքրքիր գրառման հանդիպեցի․

Ռաֆայել Սուքիասյան — with Մարիամ Եգանյան.

October 13, 2019 ·

Չգիտեմ ով ոնց, բայց երբ ժամանակը գա, ամուսնանամ, իմ առաջնեկն հաստատ աղջիկ է լինելու։

Ո՞վ է Մարիամ Եգանյանը, հենց Ռաֆայելն  իր գրառմամբ պատասխանում է․

Մարիամ Եգանյան սիրում եմ քեզ շատ։ Այնքան, որ անգամ ծաղիկը այդքան չի սիրում արևը, սիրում եմ քեզ խենթի պես, սիրում եմ քեզ հետ ժպտալ, շնչել, ապրել։

Դու ես իմ օդն ու ջուրը։ Դու ես իմ ոգեշնչողը, իմ հրեշտակը։ Դու իմ ԿՅԱՆՔՆ ես։ Այն էակն ես, ում ամեն անգամ տեսնելիս նորից ու նորից եմ սիրահարվում։

Սիրում եմ քեզ իմ ՀՐԵՇՏԱԿ…

Չգիտեմ ով ոնց, բայց երբ ժամանակը գա, ամուսնանամ, իմ առաջնեկն հաստատ աղջիկ է լինելու։  Սա տեղադրել էր օգտատերերից մեկի գրառմանն ի պատասխան, ով գրել էր․ «Սա տեղադրում եմ այն ամուսինների ու ընտանիքի անդամների համար, որոնք երբևէ ստիպել/ստիպում են կնոջը/քրոջը/աղջկան, որ հղիության արհեստական ընդհատում անի, առանց վերջինիս ցանկությունը հաշվի առնելու»։

երեխան_երեխա_է
թող_աղջիկը_ծնվի

Ինչի՞ համար էիր ուզում աղջիկ ծնվի՝ երիտասարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել