Սննդաբան Ելենա Սոլոմատինան անվանել է համեմունքները, որոնք հնարավորություն են տալիս պայքարել ստամոքսի քաղցկեղի և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների դեմ, գրում է «Վեչեռնյայա Մոսկվան»:

Ըստ սննդաբանի, որոշ մթերքներ կարող են ոչ միայն դրականորեն ազդել օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, այլև կանխարգելիչ միջոց հանդիսանալ ստամոքսի քաղցկեղի և ուռուցքային այլ հիվանդությունների դեպքում:

Համեմունքներից սննդաբանը նշել է կոճապղպեղը, որը «վաղուց է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ» և «կօգնի ստամոքսի քաղցկեղի բուժմանը»: Ռոզմարինը, ըստ Սոլոմատինայի, «հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է», իսկ դրա բույրը մեծացնում է ախորժակը: Բացի այդ, սև թեյի հետ դրա օգտագործումը կարող է հանգստացնել ստամոքսը: Քրքումը ևս օժտված է «հակաօքսիդիչ և հակաբորբոքային հատկություններով», այնպես որ այն ևս կարող է պաշտպանել քաղցկեղից:

Կծու կարմիր չիլի պղպեղը պարունակում է կապսաիցին, որը կարող է թեթևացնել ցավը, բայց կարող է այրվածքներ առաջացնել, ուստի անհրաժեշտ է այն զգուշությամբ օգտագործել: Սխտորը մեծ քանակությամբ ծծումբ, արգինին, օլիգոսախարիդներ, ֆլավոնոիդներ և սելեն է պարունակում, և դրա մեծ քանակությամբ օգտագործումը նույնպես պաշտպանում է քաղցկեղից:

Սոլոմատինան նշել է նաև երիցուկի օգտակարության մասին. այն հանգստացնում և բարելավում է քունը, իսկ երիցուկից թեյը թեթևացնում է ստամոքսի ցավերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել