Որոշ կանայք պարզապես երազում են շուտ և հաջող ամուսնանալու մասին։ Սակայն հարսանիքից հետո կյանքը կտրուկ փոխվում է, իսկ երբեմնի սովորական բաներն անթույլատրելի շքեղություն են դառնում։

Եկեք միասին պարզենք, թե ինչ է կորցնում կինը ամուսնանալով, և թե ինչ առավելություններ ունի միայնությունը։

1. Ընդլայնվում է պարտականությունների շրջանակը

Առաջ ախատանքից տուն գալով կարող էիք ձեզ համար մի բաժակ թեյ պատրաստել, պառկել բազմոցին և սիրելի սերիալները նայել։ Հարսանիքից հետո նման հնարավորություն դուք չեք ունենա։

2. Տղամարդու հետ հարաբերություններում կիրքը գնալով մարում է

Հարաբերությունների սկզբնական փուլերում դուք ձեր սիրելիի հետ հավանաբար շաբաթական մի երկու անգամ էիք հանդիպում և բառացիորեն չէիք կարողանում միմյանցից հագենալ։ Հարսանիքից հետո կիրքն ու նորության զգացողությունն աստիճանաբար մարում է, և հարաբերությունները սովորության են վերածվում։

3. Ֆինանսական փոխկախվածություն է առաջանում

Մինչև ամուսնանալը դուք կարողանում էիք տնօրինել ձեր գումարները, ինչպես կկամենայիք։ Հարսանիքից հետո դուք կբախվեք այնպիսի հասկացության հետ, ինչպիսին «ընտանեկան բյուջեն է», և ծախսերի հոդվածներն էլ զգալիորեն կմեծանան։

4. Վերահսկողություն

Որոշ կանայք ստիպված են լինում նույնիսկ ընկերուհիների հետ սրճարանում նստելու համար էլ ամուսիններից թույլտվություն վերցնել։ Իսկ սպոնտան որոշումների և ցանկությունների մասին խոսք անգամ լինել չի կարող հարսանիքից հետո։

5. Ընդլայնվում է շփումների շրջանակը

Կան կանայք, որոնք հեշտությամբ լեզու են գտնում տղայի ծնողների, նրա բոլոր բարեկամների հետ։ Սակայն այդպես ոչ բոլորի բախտն է բերում։ Լիովին խուսափել ամուսնու բարեկամների հետ շփումներից ձեզ մոտ դժվար թե ստացվի։ Այդպիսով ձեր կողքին ձեզ համար անպիտան մարդկանց մի խումբ է հավաքվում, որոնք ձեզանից լավ գիտեն, թե ինչպես պետք է դուք ապրեք, ինչ կերակրեք ամուսնուն և ինչպես ծալեք սպիտակեղենը։

Իհարկե, ամուսնության ձգտել պետք է, բայց դուք պետք է հասկանաք, թե ինչպես է փոխվելու ձեր կյանքը անձնագրում ամուսնության կնիքից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել