Ընկերները մեր կյանքի ամենակարևոր մարդկանցից են: Նրանք կարող են ինչպես նպաստել մեր զարգացմանը, այնպես էլ ցած քաշել: Ներկայացնում ենք ընկերների 3 տեսակ, որոնցից պետք է հեռու մնալ:

  1. Թերահավատ

Այս մարդը սիրում է ուրիշների «թևերը կտրել»: Նա միշտ կգտնի միլիոնավոր պատճառներ, թե ինչու է ձեր ծրագիրը ձախողվելու: Նման ընկերները նախապես ծրագրելու են ձեր անհաջողությունը իրենց նախանձի և անինքնավստահության պատճառով:

  1. Մարդ-կասկած

Այս մարդիկ ստիպում են մտածել, որ աջակցում են ձեր նպատակներին, բայց նրանք առաջինն են, ովքեր նշում են ձեր թերությունները: Նրանց համար կարևոր է, որ դուք երբեք նրանցից լավ չլինեք:

  1. Գլուխգովան

Իրենց ցածր ինքնագնահատականի պատճառով նրանք անընդհատ գովեստի կարիք ունեն: Գլուխգովանն անընդհատ պետք է ինքնահաստատվի, որպեսզի ինչ-որ կերպ ճնշի սեփական կասկածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել