Չնայած մենք սովոր ենք ենթադրել, որ մարդու բնավորությունը ձևավորվում է երիտասարդ տարիներին և առանձնապես այլևս չի փոփոխովում, դա այնքան էլ այդպես չէ։ Ոմանց մոտ ժամանակի հետ ավելանում են դրական հատկանիշները, մյուսների մոտ՝ բացասականը։ Եկեք պարզենք, թե ով եք լինելու դուք, երբ ծերանաք՝ բոլորի սիրելին, թե փնթփնթան մի պառավ։

1. Խոյեր

Էներգիայով լի և գործունյա Խոյերը կանգ չեն առնում միայն այն պատճառով, որ հորիզոնում թոշակն է երևում։ Նրանք սկսում են զբաղվել այն ամենով, ինչի համար ժամանակ չունեին մինչ այդ։ Նրանց բնավորությունը նույնքան բռնկուն է մնում, միայն հավակնությունները կարող են մեծանալ։

2. Ցուլեր

Կամակոր և հարմարավետություն սիրող Ցուլերը տարիքի հետ ավելի պահանջկոտ և երես առած են դառնում։ Նրանք իրենց վրա են վերցնում ընտանիքի ղեկավարի պարտականությունը և ամեն ինչ անում են, որ տանը կարգ ու կանոն և արդարություն լինի։

3. Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները հաճելի և ակտիվ տատիկներ են դառնում, որոնք դեմ չեն լավ ուրախանալուն։ Նրանք նաև կարող են լավ հոբբի գտնել և կենտրոնանալ դրա վրա։

4. Խեցգետին

Խեցգետինները տարիքի հետ ավելի փակ են դառնում և չեն շտապում կիսվել իրենց կուտակած հարստությամբ։ Բացառություն են կազմում թոռները. Երեխաների համար նրանք ոչինչ չեն խնայում։

5. Առյուծ

Մանկուց սովոր լինելով ուշադրության կենտրոնում գտնվելուն՝ ծերանալով առյուծներն ավելի զգայում են դառնում իրենց հեղինակության նկատմամբ։ Նրանց բոլորից խոնարհում և ենթարկում են պահանջում և առատորեն վարձահատույց են լինում բոլոր նրանց, ումից ստանում են ցանկալին։

6. Կույս

Ամենաշատ քննադատներին կարելի է հանդիպել Կույսերի մեջ։ Կարգ ու կանոնի և մաքրության նկատմամբ սերը կարելի է ասել մոլագարության է սկսում վերածվել նրանց մոտ։ Նրանք նաև փթնփնթան են դառնում, սակայն նրանք միշտ բարի են մնում։

7. Կշեռք

Զգուշավոր և էլեգանտ Կշեռքները տարիքի հետ չափազանց իմաստուն են դառնում։ Նրանցից հրաշալի խորհրդատուներ են դուրս գալիս։ Սակայն երբ խոսքն իրենց է վերաբերվում, նրանք բավական կասկածամիտ են դառնում։ Ընդհանուր առմամբ Կշեռքները ատ հաճելի տատիկներ են դառնում։

8. Կարիճ

Առանց այդ էլ փակ ու մռայլ Կարիճները ծերության օրոք ավելի են մռայլվում։ Նրանք սկսում են վախեցնել շրջապատին իրենց կանխատեսումներով և ավելի են մռայլվում։

9. Աղեղնավոր

Բնածին ուղղամտության պատճառով Աղեղնավորներին կոպիտ են համարում։ Ժամանակի հետ նրանք մաև իրենց խոսքերին ուշադրություն չեն դարձնում և ավելի կոպիտ են դառնում։ Սակայն դա նրանց՝ կյանքի նկատմամբ իրենց դիրքորոումը ցույց տալու ձևն է։

10. Այծեղջյուր

Այծեղջյուրի ողջ երիտասարդությունն ու հասունությունն անցնում է աշխատելով և հոգսերով։ Ծերությունը նրանց համար արձակուրդ է։ Նրանք լիովին վայելում են իրենց ծերությունը։

11. Ջրհոս

Զարգացած ինտելեկտն ու նկատակներ դնելու ունակությունը Ջրհոս կանանց առանձնահատկությունն է։ Նրանք կարծես կատարելագործման երկարաժամկետ ծրագիր ունենան։ Իրենց վրա տարած մշտական աշխատանքը նրանց իմաստուն և հանգիստ տատիկների է վերածում։

12. Ձկներ

Երազկոտ և արտիստիկ Ձկները ժամանակի ընթացքում լռակյաց են դառնում։ Նրանք չեն սիրում մարդկանց հոգնեցնել և օգնություն խնդրել, քանի դեռ կարողանում են առանց կողմնակի օգնության ապրել։ Տարիքի հետ նրանք ավելի են ինտելեկտուալ շփման պակաս զգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել