168.am-ը գրում է.

Հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել ,որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։ Միջադեպը արձագանք էր գտել էլեկտրոնային լրատվամիջոցներում։

Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։

Կատարվում է նախաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել