Իրադարձությունների զարգացումը հուշում է, որ շատ շուտով բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն այդ ամենին սթափ ու օբյեկտիվ գնահատականներ տալ, կհռչակվեն հակասեմիտ: Ըստ այդմ, թույլ տվեք ինձ` իբր թե վաստակավոր հակասեմիտիս, ձեզ` այդ կոչումը դեռ ստանալու ենթակա «բախտավորներիդ», նախապես մի փոքր լուսավորեմ, թե իրականում, ովքեր են սեմիտները, ովքեր են հակասեմիտները, ովքեր են սիոնիստները և ուր կարող են գնալ այդ պիտակներ շաղ տվողները:

Ըստ հրեաների սուրբ գրքի իրենց նախահայր Աբրահամը Նոյի որդի Սեմի ցեղից էր: Սեմի ցեղից էին բազմաթիվ ազգեր, որոնք սփռվեցին ողջ Մերձավոր Արևելքով և Եթովպիայով: Այսպես կոչված սեմիտական լեզուների կրող յուրաքանչյուր ցեղ` ժամանակի ընթացքում ձեռք բերեց սեփական մշակույթ, քաղաքակրթություն և նույնիսկ կրոն:

Ըստ նույն գրքի Աբրահամի սերունդները վաստակեցին աստծո ընտրյալի կարգավիճակ, քանի որ Աստծո հրահանգով Աբրահամը հարստանալու նպատակով, ըստ էություն, կավատությամբ զբաղվեց: Ընդ որում, կավատության առարկան հենց Աբրահամի կինն ու համատեղությամբ քույրն էր՝ Սառան: Վերոհիշյալ խնամիական սպեկուլյացիայի պրոցեսը երեք տարբեր արքաների հետ կրկնելով` Աբրահամը հարստություն է դիզում ու ժառանգներ ունենալու իրավունք ստանում: Հետո նույն Աստծո հրահանգով պատրաստ է լինում իր որդուն զոհաբերել և դրա դիմաց ստանում է աստծո ընտրյալի կոչում: Ընտրյալի իր կոչումը և մնացած ամեն ինչ Աբրահամը ժառանգում է իր բազմաթիվ որդիներից միայն մեկին՝ Սահակին: Աբրահամին, Սահակին ու Սահակի որդի Հակոբին (նույնպես հայտնի է որպես Իսրայել) Աստված հայտնում է գաղտնիքներ, որոնք իմի բերելով, այս երեքը ստեղծում են գիտական, իրավական, մշակութային և փիլիսոփայական ուղենիշեր, որոնք և դառնում են հուդայականության հիմքը:

Ստեղից ուշադիր՝ սեմերի կամ սեմիտների ժառանգները դա առնվազն մոտ կես միլիարդի չափ մարդ է, ովքեր ապրում են Մերձավոր Արևելքում: Մինչդեռ հուդայականները աշխարհով սփռված մոտ 15 միլիոն մարդիկ են, ովքեր, պիտի որ, Աբրահամի, Սահակի ու Հակոբի գրած գրքով ապրեն ու համարեն իրենց ընտրյալ ազգ:

Ստեղ կարևոր ա նշել, թե ինչու են հուդայականները սփռված աշխարհով մեկ: Համարվում է, որ Իսրայելի (ասել է թե՝ Հակոբի) զավակները Աստծուց ստացան Իսրայելը և Հուդեան իրենց հավատարմության, ըստ այդմ, ընտրյալության համար: Այդ տարածքում նրանք ստեղծեցին Միացյալ Թագավորութունը (խնդալու չի, հենց տենց էր անունը), որը ունենում է երեք արքա՝ Սավուղը, Դավիթը և Սողոմոնը: Հետո, ըստ հուդայականների գրքի, գործած մեղքերի համար աստված իր ընտրյալ ժողովրդին պատժում է ու քանդում է Սողոմոնի տաճարը (երկու անգամ), իսկ հրեաներին սփռում աշխարհով մեկ:

Պատմաբանական տեսանկյունից առաջին տաճարը քանդում է Բաբելոնի արքա Նեբուկադնեսար II-ը: Սրան չշփոթել Նաբուգոդոնոսոր II-ի (կամ Նաբուկկոյի) հետ: Նաբուկկոն լավն էր ու իր պատվին Իսրայելի որդիները նավթամուղ են անվանում: Իսկ Նեբուկադնեսարը վատն էր, ու իր պատվին Մատրիցա կինոյի սցենարիստը անվանել էր Մորֆիուսի տիեզերանավը, որից պարտիզանները Նեոյի (Քրիստոսի կերպարի մարմնավորողը) առաջնորդությամբ մարտ էին մղում ահեղ, անմարդկային, սատանիստական սիստեմի դեմ:

Երկրորդ տաճարը քանդեցին հռոմեացիք, Քրիստոսին խաչելուց 37 տարի անց, ի պատասխան տաճարական քրմերի կողմից հրահրվող ատելության ու քաղաքացիական բախումների:

Պատմական տեսանկյունից հրեաներին իրոք մի քանի անգամ պատրիոցիդի ու գենոցիդի ենթարկել են: Դա արել են եգիպտացիք, բաբելոնացիք, հույները, հռոմեացիք ու տենց բազմաչարչար... Արդյունքում «Սողոմոն մոլի»© երկրորդ ավիրման ժամանակ, Սահակի որդիներին ժառանգված տարածքում, Սահակի որդի գրեթե չի մնում: Իրենց փոխարեն մնում են մնացած ոչ հուդայական սեմիտները: Ռավինները շատ ինքնաքննադատաբար որոշում են, որ հուդայականները չպետք է Իսրայել վերադառնան ու չպետք է երրորդ անգամ փորձեն վերակառուցել «Սողոմոն մոլը», քանի դեռ չի եկել մեսսիան: Խոսքը իրենց մեսսիայի մասին է, ոչ թե մեր: Մերինին նրանք սպանել էին: Իրենց մեսսիայի պրոտոտիպը օլիգարխ-արքա Սողոմոնն էր, որտև «միայն նա էր կարում 666 տաղանդ ոսկի հավաքել»:

Ու տենց անցնում է գրեթե երկու հազարամյակ: Հուդայականները, մեսսիային սպասելով, մարդա իրա գործով ա զբաղվում: Մեծ մասը մանրից հանգրվանում է Եվրոպայի տարբեր անկյուններում, և ձուլվելով տեղացիների հետ, գրեթե ամբողջովին փոխում է իրենց գենոֆոնդը, ինչը զարմանալի չէ երկու հազարամյա վտարման համար: Ամենա հարուստները առաջին հազարամյակի սկզբից գաղթում են Անգլիա և այնտեղ են վերստեղծում Միացյալ Թագավորությունը: Էն հին Սեմու գենից իհարկե արդեն բան չի մնում, բայց մնում է կրոնը, որը շատ շահավետ էր, քանի որ թույլ էր տալիս ահագին բաներ, ինչը եվրոպացիքին թուլյ չէր տալիս իրենց կրոնը, ինչի պատճառով եվրոպացիք պարբերաբար «բարկանում» էին:

Նորաստեղծ Միացյալ Թագավորությունը սպառնալիք հանդիսացող մի քանի աշխարհաքաղաքական մրցակից է ունենում, ու էդ հարցը լուծելուն են լծվում թագավորության լավագույն ուղեղները: Ահագին գործ են անում էդ ուղեղները, ողջ Եվրոպայով մեկ մոտ 300 տարի քարոզում են, որ հուդայականները պետք է վերադառնան ավետյաց հող: Ընդ որում «վերադարձը» ինչոր կերպ հիմնավորելու համար 1770-ականներին ստեղծվում է սեմիտական լեզվախումբ գաղափարը, որ մեջ էր մտնում եբրայերենը, ու գիտնականները սկսում են պնդել, որ այդ պահին արդեն եբրայերեն չխոսող հուդայականները նույնպես Սիոն սարի շուրջ գտնվող հողին տիրելու իրավունք ունեն:

Աշխարհաքաղաքական անհրաժեշտությունը կար, լեզվաբանների շնորհիվ իրավական հիմքը մոգոնել էին, մնում էր ամենա կարևորը՝ աստվածաբանականը: Ըստ այդմ հայտնվում է Թեոդոր Հերցել անունով մի երիտասարդ, ով, Օսմանյան Կայսրությունում խառնակչությամբ ու այդ թվում նաև հայերիս ապստամբության դրդելուց զատ, նաև պամֆլետ է գրում ու հրապարակում: Պամֆլետ, որը կոչվում էր «Der Judenstaat» («Ջհուդների Պետությունը»): Այդ պամֆլետում «ջհուդներին» համոզում են, որ մեսսիան, ասել է թե` ընտրյալը, ոչ թե մի մարդ է, այլ մի ամբողջ ժողովուրդ, հետևաբար ժամանակն է վերադառնալ ավետյաց երկիր: Ընդ որում «ջհուդ» բառը տվյալ դեպքում նաև կոչված էր իրար հետ արդեն վաղուց ազգակցական կապ չունեցող խմբերից էթնիկական միավոր ստեղծել: Սա է համարվում Սիոնիզմի մեկնարկային կետը:

Վերոհիշյալ «ջհուդները» սկզբից շատ հոռետեսորեն են ընդունում քաղաքակրթության կենտրոն համարվող Եվրոպան լքելու ու ջհանդամի գյոռը տեղափոխվել գաղափարը, ինչա թե ինչոր Աբրահամ... Սահակ... ընտրյալ-մընտրյալ... բան: Առաջին համաշխարհային պատերազմն էլ է սկսվում, կայսրություններն են փլուզվում, Պաղեստինն է անցնում Միացյալ Թագավորության տիրապետության տակ, բայց հուդայականները միևնույն չեն ցանկանում վերադառնալ «տուն» ու ապրել իրական սեմիտների կողքին: Ու իրենց կարելի է հասկանալ, եվրոպական Լեհաստանն ու Պորտուգալիան, որտեղ նրանք դիմագծերով արդեն չէին էլ տարբերվում տեղացիներից, իրենց համար շատ ավելի հարազատ էին քան ամայի Պաղեստինը իրա օրիգինալ, քյոմուր սեմիտներով: Նույն հաջողությամբ հիմա կարելի է փորձել Դմիտրի Խարատյանին տեղափոխվել Հորադիզ:

Ավելին, աստվածաբանական տեսանկյունից ռավինները Իսրայել (այսինքն Պաղեստին) վերադառնալ քարոզող սիոնիստներին անվանում են սուրբ գրքի խոսքերը նենգափոխող, անաստված, հակասեմիտներ: Այդ գրքում գրված էր, որ պետք է սպասել մեսսիային: Բանը հասնում է նրան, որ Ֆրանկֆուրտում 1845 թվի հուլիսի 15-ին կայացած ռավինների համաժողովը որոշում է կայացնում աղոթքներից հեռացնել Իսրայել վերադառնալու մասին նախկինում գյոզերով ավելացված բոլոր հիշատակումները: Նույն ենթատեքստով ավարտվեց նաև համաժողովը Ֆիլադելֆիայում 1869-ին և Փիթսբուրգում 1885-ին: Նույնիսկ 1917-ին ստորագված հանրահայտ Բալֆուրի հռչակագիրը, որով Միացյալ Թագավորությունը խոստանում էր Պաղեստինում «Ջհուդների պետությունը» ստեղծել, թիրախային լսարանին «տուն» վերադառնալ չմոտիվացրեց:

Բայց Հերցելին ու մնացած սինոստներին «օգնության» է հասնում Ադոլֆ անունով մի երիտասարդը: Մնացած պատմությունը դե սաղդ էլ գիտեք կարծում եմ:

Հիմա ունենք իրավիճակ, երբ հուդայականները սիոնիստներին են հակասեմիտ անվանում, սիոնիստներն էլ հուդայականներին ու պարբերաբար իրար գլուխ են ջարդում ավետյաց հողի փողոցներում: Էս երկու խմբերը միասին հակասեմիտ են նաև համարում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն որևէ հարցում իրենց հետ վիճել ու կապ չունի` թեման պատմագիտությունն է, թե, ասենք, թթվասերի ճիշտ յուղայնությունը: Մինչդեռ իրականում հակասիոնիստ են նրանք ովքեր դեմ էն Իսրայելի էքսպանսիոնիզմին ու սա քաղաքագիտական փաստ է: Նրանք ովքեր դեմ էն նյութապաշտությանը ու լիբերալիմզին հակահուդայական են ու սա աստվածաբանական փաստ է: Իսկ ԻՐԱԿԱՆ հակասեմիտ են բոլոր նրանք, ովքեր երեք հարյուր տարի առաջ իրենց հռչակելով «Պաղեստինի հուդյական համայնք» ու կազմելով բնակչության ընդամենը 0,5%-ը, մանրից անեքսիայի են ենթարկել ողջ տարածքը, տարբեր մեթոդներով (այդ թվում, օրինակ, բնակավայրերի ֆոսֆորային ռմբակոծություններով) դուրս են մղել իրական սեմիտներին իրենց հողերից, ամբողջությամբ փոխել են էդ երկրի ժողովրդագրական քարտեզն ու հիմա էլ ողջ տարածաշրջանի քարտեզն են ուզում ձևափոխեն, ինչա թե կան քաղ-տնտեսական շահեր... սա էլ մարդաբանական փաստ է:

Այս ամենը պատմական, մարդաբանական, քաղաքագիտական, աստվածաբանական և նույնիսկ իրավագիտական փաստեր են: Էսքանը իմանալով զինվեք փաստերով ու արդեն ինքներդ որոշեք ձեզ պիտակավորողներից ում որտեղ եք ուղարկելու...

Հ.Գ. բոցն էն ա, որ, ըստ ամենայնի, հիմա Հայաստանում կամ առնվազն հայկական լեռնաշխարհում ավելի շատ սեմիտ կա, քան բուն Իսրայելում, որտև էսօրվա հուդայականները սեմերի հետ գրեթե կապ չունեն, իսկ, օրինակ, Ադրբեջանում ահագին են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել