Զոհված իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի դուստրը՝ Զեյնաբ Սուլեյմանին, Թեհրանում տեղի ունեցած հուղարկավորության արարողության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակից Իսրայելի համար «եկել է սև օրը»,- հաղորդում է Reuters գործակալությունը։

«Խելագար Թրամփ, մի կարծեք, թե ամեն բան ավարտվեց հորս տառապալի մահով»,- ասել է նա։

Հունվարի 3-ին ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ ընտրատեսակ ուժեր) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ, որը հայտարարել է, որ Սուլեյմանիին դեռ շատ տարիներ առաջ էր պետք ոչնչացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել