Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, CNN Turk-ին մեկնաբանելով ԱՄՆ կողմից Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, հայտարարել է. «Գտնում եմ, որ չի կարելի անպատասխան թողնել որևէ պետության բարձր էշելոններում աշխատող որևէ հրամանատարի սպանությունը։

Չնայած այն հանգամանքին, որ մինչ այս հայտարարությունը Էրդողանը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում կոչ էր արել Իրանի հետ հարաբերություններում զերծ մնալ հետագա իրավիճակի լարումից, բայց միևնույն ժամանակ Անկարան, որքան կարելի է հասկանալ, փորձում է սրել առանց այդ էլ բավական լարված հարաբերությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ փորձելով պղտոր ջրում ձուկ որսալ։

ՆԱՏՕ-ի անդամ Անկարան, որն իբրև թե հակաամերիկյան խաղեր է տանում, բայց իրականում չի համարձկավում խզել կապերը Վաշինգտոնի հետ, այսպիսով իր գինն է բարձրացնում տարածաշրջանային հետագա գործընթացներում ԱՄՆ կողքին ծածուկ կամ բացահայտ գործելու համար։

Հետաքրքիր է, թե ԱՄՆ կողքին կանգնելու համար Անկարան ի՞նչ է ցանկանում ստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել