Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է իր Twitter-ում:

Թրամփը, մասնավորապես, նշել է, որ ի պատասխան գեներալի մահվան՝ Իրանը «շատ համարձակորեն խոսում է ԱՄՆ-ի որոշ ակտիվների թիրախավորման մասին»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին:

ԱՄՆ նախագահը նշել է, որ 52 թիրախները այն 52 ամերիկացիներ են, որոնք Իրանում պատանդ են վերցվել 1979 թվականի նոյեմբերին՝ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման ժամանակ:

«ԱՄՆ-ն այլևս ոչ մի սպառնալիք չի ցանկանում»,- թվիթերյան գրառումների շարքը եզրափակել է Թրամփը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել