Բոլորին հայտնի է, որ ասիացիները, մասնավորապես՝ չինացի կանայք, երիտասարդ և թարմ տեսք ունեն: Նրանց մաշկը կնճռոտ չէ, այն հարթ է և առողջ գույն ունի: Նույնիսկ 45-50 տարեկան հասակում չինացի կանայք նման են երիտասարդ 25-ամյա աղջիկների: Ո՞րն է գաղտնիքը: Ինչպե՞ս են նրանք կարողանում կանգնեցնել ծերացումը:

Չինուհիներն օգտագործում են մեծ քանակությամբ կոսմետիկա, ընդ որում, նախընտրում են կորեական ապրանքանիշեր, քանի որ նրանք բնական հումք են օգտագործում կոսմետիկա ստեղծելու համար:

Չինացի կանայք նախընտրում են պաստելային գույներ՝ կարծելով, որ մուգ հագուստը տեսողականորեն մեծացնում է տարիքը:

Նրանք սպառում են շատ քիչ շաքարավազ և քաղցր, և նախընտրում են կոճապղպեղի արմատով խմիչքներ: Չինուհիները նաև շատ են օգտագործում քունջութ և կտավատ: Այս ամենն օգնում է մաքրել մարմինը և երիտասարդացնել մաշկը:

Չինացի կանայք ուշադիր պաշտպանվում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նրանք օգտագործում են SPF միջոցներ:

Աղջիկները փորձում են չտրվել սթրեսին, քանի որ հորմոնները, որոնք արտադրվում են, երբ մարդը նյարդայնանում է, ծերացնում են օրգանիզմը: Նրանք նաև փորձում են խուսափել սառելուց: Մենք սիրում ենք զովացուցիչ ըմպելիքներ, բայց չինացի կանայք միշտ խմում են տաք ջուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել