Panorama.am-ը գրում է.

Բոլոր ժամանակներում հանգիստ անցկացնելու ամենալավ միջոցներից է նստել հանգիստ որևէ անկյուն ու  գիրք կարդալ։ Բոլոր ժամանակներում լավագույն նվերներից է գիրքը, որից միգուցե նվիրողը «դժվարությամբ» է բաժանվում, իսկ նվեր ստացողը այն մեծ սիրով է ընդունում։ Այսօր երևանյան գրախանութներում գրքերի պակաս չկա՝ և տարիքային, և ժանրային առումով, մեծ թիվ է կազմում թարգմանական գրականությունը,  հայ ընթերցողին են ներկայացվում համաշխարհային բեսթսելեր։

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր ընտրությունը շատ մեծ է, օրինակ, «Բուկինիստ» գրախանութում  հնարավոր է գտել ցանկացած ժանրի, ցանկացած տարիքին համապատասխան գրականություն։

Նա նշեց, որ հայ ընթերցողին ներկայացվող գրքերը պոլիգրաֆիական, տպագրական տեսանկյունից լավ են, միջազգային գրքի փառատոներում եվրոպական լավագույն հրատարակչությունների գրքերի կողքին դիտվում են հավասարը հավասարի հետ իրենց արտաքին տեսքով և որակով։

«Իսկ թե բովանդակությամբ են և ինչ որակի են թարգմանությունները, բարդ հարց է, քանի որ ով գիտի՝  թարգմանիչը գրքի բնօրինակ լեզվին տիրապետում է ամբողջությամբ, թե ոչ, թե այն գրքերն է թարգմանում, որոնք ռուսերենով կան։ Այդ դեպքում ռուսերները դառնում է միջնորդ լեզու ինչպես խորհրդային տարիներին էր»,- ասաց Վ. Խաչատրյանը։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գրքեր խորհուրդ կտա կարդալ 2020-ին։

«2020 թվականի ընթացքում խորհուրդ եմ տալիս ընթերցել աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը: Ջոնաթան Քոնլինի՝ վերջերս հրատարակված և արդեն բեսթսելեր դարձած այս գիրքը բացահայտում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Կարծում եմ՝ մեր ընթերցողին իսկապես հետաքրքիր կլինի ծանոթանալ մեծանուն բարերարի կենսագրությանը:
Խորհուրդ եմ տալիս ընթերցել նաև գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» բեսթսելերը: Գրքում հեղինակը ներկայացնում է իր հաջողության ուղին՝ մանկությունից մինչև Reddit-ի հիմնադրումն ու դրան հաջորդող իրադարձությունները, մոտիվացնում է ընթերցողին չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել