ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը:

Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:

Հասարակական անվտանգության ապահովման նպատակով Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել