Operativ.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների համար։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կիրակի օրը Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտնել էր, որ ԱՄՆ-ը մի քանի հարված է հասցրել «Քատաիբ Հըզբոլլահ» խնբավորման հինգ օբյեկտներին՝ Սիրիայում եւ Իրաքում։ Նա պահանջել է, որ «Իրանը եւ «Քատաիբ Հըզբոլլահ»-ից նրա խամաճիկային ուժերը դադրեցնեն ամերիկյան ու կոալիցիոն ուժերի վրա գրոհները» եւ հարգեն Իրաքի ինքնիշխանությունը։

As Sumaria հեռուստաալիքի տվյալներով՝ «Քատաիբ Հըզբոլլահ»-ի բազաներին ԱՄՆ ՌՕՈՒ-ի հարվածների հետեւանքով իրաքյան Էլ Քաիմ քաղաքի շրջանում, որը մոտ է Սիրիայի հետ սահմանին, զոհվել է առնվազն 25 մարդ, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել