Тинькофф խմբի ուսումնասիրության համաձայն, ռուսաստանցիների մեծ մասը Ամանորյա արձակուրդները անցկացնելու է Գերմանիայում, Թաիլանդում և Իտալիայում:

Ռուս զբոսաշրջիկների ցուցակում 4-րդ տեղը զբաղեցնում է Թուրքիան, հինգերորդ տեղում Իսպանիան է: Тинькофф-ի տեղեկություններով, ամենապահանջված ուղությունների տասնյակում են նաև Չեխիան, Հայաստանը, Ինդոնեզիան, Շրի Լանկան և Իսրայելը:

РИА Новости-ի հաշվարկներով, ռուս զբոսաշրջիկների 49,7 տոկոսը ընտրել է Եվրոպան, իսկ Ասիան՝ 45,2 տոկոսը: Զբոսաշրջիկների մյուս մասը կուղևորվի Ամերիկա և Աֆրիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել