Էստոնիայի Uued Uudised ազգային-պահպանողական պարբերականը Տալլինի մանկապարտեզներից մեկին մեղադրել է «սև ռասիզմի» մեջ, սոցցանցերում հրապարակված սևամորթ երեխաների լուսանկարների պատճառով, գրում է «Sputnik Estonia»-ն:

Ամեն ինչ սկսվել է Männi մանկապարտեզի Facebook-յան խմբում Սուրբ Ծննդյան շնորհավորանքից: Գրառման մեջ հրապարակվել են երեք սևամորթ սաների երկու լուսանկարները:

Որոշ ծնողներ հետաքրքրվել են, թե ինչու այլ երեխաների նկարներ չեն հրապարակվել. «Մի՞թե լուսանկարներում տեղ չկար»: Դրանից հետո գրառումը հեռացվել է, բայց լուսանկարը մնացել է նախադպրոցական հաստատության կայքում:

Uued Uudised ազգային-պահպանողական պարբերականն արձագանքել է միջադեպին «Կալեվի ժողովուրդը» խոնարհվելո՞ւ է օտար և հեռավոր երկրներից եկած մարդկանց առաջ» հոդվածով:

«Էստոնիայի մանկապարտեզներում արդեն կան այլ ռասաների երեխաներ, բայց լիբերալ Արևմուտքում ոչ սպիտակամորթների երկրպագումը, որն այժմ հասել է նաև Էստոնիա, բացարձակապես անհասկանալի և անընդունելի է: Օտարներին «կարևորում են», իսկ յուրայիններից՝ ամաչում»,- ասվում է հոդվածում:

Ըստ խմբագրության, դա «իրական ռասիզմ է սպիտակամորթների դեմ» և տեղաբնակների երեխաների իրավունքների ոտնահարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել