Կան մի շարք բաներ, որոնց պատճառով մենք կարող ենք միայնակ մնալ՝ սկսած բնավորութունից և վերջացրած մեզ շրջապատող մթնոլորտով։

Սա չի նշանակում, որ մենք պետք է փոխենք մեզ։ Հնարավոր է, որ դուք հղկված ադամանդ եք և փորձում եք այս աշխարհն ավելի լավը դարձնել։

Սակայն ձեր անկեղծությունը և բաց լինելը ձեզանից հեռացնում է մարդկանց և սպառնում է այն աշխարհին, որը նրանք ստեղծել են։

Ահա մի քանի նշաներ, որ ձեր անհատականությունն այնքան ուժեղ է, որ վախեցնում է ուրիշներին.

Դուք շատ անկեղծ եք

Դուք ամեն ինչից վեր գնահատում եք անկեղծությունը։ Դուք միշտ պատրաստ եք անհարմար խոսակցություն սկսելուն և ձեր անկեղծ կարծիքը հայտնելուն։ Սակայն հիշեք, որ ոչ բոլորն են պատրաստ լսել ճշմարտությունը։

Դուք շատ հարցեր եք տալիս

Թեև այդ պահին մարդկանց կարող է թվալ, որ դուք հարցաքննում եք իրենց, սակայն ճշմարտությունն այն է, որ դուք ցանկանում եք ավելի լավ ճանաչել իրենց։ Դուք մանրունքների մասին չեք հարցնում, այլ ուղղակի անկեղծ ցանկանում եք հասկանալ նրանց և հարցերը դրա լավագույն միջոցն են։

Դուք ասես ստի դետեկտոր լինեք, տեսնում եք ամեն ինչ

Երբ ինչ-որ մեկն անկեղծ չէ, դուք միանգամից նկատում եք դա։ Եվ այդ մարդու բոլոր հնարավորություններն անհետանում են։ Դուք չեք շփվում այնպիսի մարդկանց հետ, որոնք ձեզ այնքան չեն հարգում, որ ստում են ձեզ։

Դուք շատ բաց եք

Շատ մարդիկ փակ են ցանկացած նոր բանի համար։ Դուք այդպիսի մարդկանց ամբողջովին հակառակ տեսակն եք, քանի որ բաց եք և պատրաստ եք կլանել նոր գաղափարներ, տարբերակներ և կոնցեպցիաներ։

Դուք հստակ պատկերացում ունեք, թե ինչ եք ցանկանում

Ձեր նպատակները ձեզ համար ամենաառաջնահերթն են, ինչը կարող է անհարմարություններ պատճառել ուրիշներն։ Սակայն շատ եսասեր մի եղեք, աշխատեք այնպես անել, որ ձեր գործողությունները չվնասեն այլ մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել