Պոռնո-դերասանուհի Ասա Աքիրան անվանել է ամենատարածված որոնողական հարցումներն ու կատեգորիաները Pornhub կայքում 2019 թվականին: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Այս տարի կայք են այցելել ավելի քան 42 միլիարդ անգամ, ինչն օրական մոտ 115 միլիոն այց է կազմում: Ընդհանուր առմամբ, եղել է ավելի քան 39 միլիարդ որոնողական հարցում, վերբեռնվել է ավելի քան վեց միլիոն տեսանյութ, հայտնվել է ավելի քան 98 հազար նոր դերասանուհի, ավելացել է կին օգտատերերի թիվը:

Աքիրան նշել է, որ համաշխարհային իրադարձություններն ուղղակիորեն արտացոլվում են որոնողական հարցումներում: Օրինակ՝ այս տարի առավել տարածված էին տեսախաղերն ու բլոգերները:

Թրենդային հարցումների վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել են սիրողական տեսահոլովակները, երկրորդ հորիզոնականում այլմոլորակայիններն են, Pornhub-ում որոշել են, որ դա պայմանավորված է ցանցի օգտատերերի կողմից ԱՄՆ ռազմական օդուժի «Zone 51» գաղտնի ռազմաբազան գրոհելու կոչով: Վարկանիշային աղյուսակում հաջորդը «առաջին դեմքից» տեսահոլովակներն են (POV), բրիտանացի քոսփլեյեր Բել Դելֆինը, որը հայտնի է դարձել սեփական վաննայից ջրի վաճառքով և քոսփլեյով:

Ամենատարածված որոնողական հարցումները ճապոնուհիներն էին, հենթայները, լեսբուհիները, մայրիկները և կորեացիները:

Ամենահանրահայտ պոռնո դերասանուհին 23-ամյա ամերիկուհի Լանա Ռոուդսն է, իսկ 25-ամյա իսպանացի Ջորդի Էլ Նինյո Պոլան՝ ամենատարածված պոռնո դերասանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել