Tesla-ն սահմանված ժամկետից շուտ է թողարկել էլեկտրամոբիլները Շանհայի իր գործարանում: Այստեղ հավաքված մեքենաների առաջին խմբաքանակը դեկտեմբերի 30-ին ներկայացվել է գնորդներին:

Խոսքը վերաբերում է Jesla Model 3 ավտոմոբիլներին: Ավելի վաղ ընկերությունը պլանավորում էր դա անել 2020 թվականին, սակայն գործարանի շինարարությունը և արտադրության կարգավորումն ընթանում են ժամանակացույցի գերազանցմամբ: Առաջին հաճախորդները դարձել են ձեռնարկության աշխատակիցները, մեքենաների ևս մեկ խմբաքանակ շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Bloomberg գործակալությունը, Tesla էլեկտրաքառերի ամերիկյան արտադրողը դիտարկում է Չինաստանում արտադրվող Tesla Model 3 ավտոմեքենայի գինը 20 տոկոսով նվազեցնելու հնարավորությունը:

Tesla-ն պատրաստվում է Շանհայում իր գործարանի արտադրության ինքնարժեքը նվազեցնել շնորհիվ մեծ քանակությամբ այն սարքավորումների ու դետալների օգտագործման, որոնք անմիջականորեն արտադրվում են Չինաստանում: Դա Tesla-ին թույլ կտա նվազեցնել ԱՄՆ-ից ներմուծման ծավալը և դրանով իսկ խուսափել դրա հետ կապված ներմուծման մաքսերից: Ըստ գործակալության տվյալների, Model 3-ի գնի նվազումը կարող է տեղի ունենալ

2020 թվականի երկրորդ կեսին: Սկզբնապես էլեկտրասեդանի արժեքը, որն արտադրվում է Շանհայում Tesla-ի ավտոմոբիլային գործարանում, կկազմի մոտավորապես 50,55 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել