168.am-ը գրում է․

Իսպանիայի Բարսելոնայի նահանգում դեկտեմբերի 30-ին առնվազն 14 մարդ է տուժել եկեղեցիներից մեկի զանգակատանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Այդ մասին ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է Կատալոնիայի արտակարգ օգնության ծառայության Twitter-ում:

Պայթյունից առնվազն 14 մարդ է տարբեր աստիճանի այրվածքներ ստացելե Սենտելիես բնակավայրում, նշվում է դրանում:

Իսպանիայի այդ մունիցիպալիտետում դեկտեմբերի 30-ին նշվում էր նրա հովանավորուհուն նվիրված տոնը: El Periodico թերթի վարկածով՝ խոսքը վերաբերում է հրատեխնիկայի պայթելուն: Պատահարի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել