Armenpress.am-ը գրում է․

 2019 թվականին տարեկան միջին ջերմաստիճանն ամբողջ Ռուսաստանում եւ, մասնավորապես, Մոսկվայում դարձել Է ամենաբարձրն օդերեւութաբանական գործիքային դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ-ի Հիդրոմետկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ռոման Վիլֆանդը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տարածքում անցնող տարին ամենատաքն Էր գործիքային դիտարկումների ամբողջ ժամանակաշրջանում:

Մոսկվայում տարեկան միջին ջեմաստիճանը նույնպես կլինի ամենաբարձրը. 7,6 – 7,7 աստիճան, ինչը 0,3 աստիճանով ավելի Է նախորդ ռեկորդից:
Ռուսաստանի տարածքում գործիքային դիտարկումները կատարվում են 1891 թվականից, Մոսկվայում՝ 1879 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել