ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Վորթ քաղաքի եկեղեցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է սպանվել: Բացի այդ՝ սպանվել է հրաձիգը, որը հարձակումն իրագործել է պատարագի մատուցման ժամանակ:

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է համապատասխան տեսանյութ՝ ցույց տալով՝ ինչպես է եկեղեցում գտնվող հավատացյալներից մեկը, որը նախկինում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ է եղել, իսկ այժմ անվտանագության ծառայության աշխատակից է, կրակում հարձակվողին: Նրանից բացի՝ հրաձիգի ուղղությամբ կրակ է բացել նաև եկեղեցու անվտանգության ծառայության մեկ այլ աշխատակից:

Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել երկու տղամարդկանց, որոնք այդքան արագ են կողմնորոշվել ու արձագանքել են կրակոցներին: Արդյունքում ընդամենը վեց վայրկյանում ամեն ինչ ավարտվել է:

«Անվտանգության ծառայության երկու անդամների շնորհիվ մեծ թվով մարդկային կյանքեր փրկվեցին: Նրանք անմիջապես չեզոքացրին վտանգը»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Նշվում է, որ միջադեպի պահին եկեղեցում ավելի քան 240 մարդ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել