Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 800 երեխաներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Ալլադին» ներկայացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հոկոբյանի գրասենյակից, ներկայացումից հետո փոքրիկներն այցելել են Երևանում գործող  ‹‹Մեգամոլ››, ‹‹Երևան մոլ››, ‹‹Գուդ թայմ››, ‹‹Նեպտուն›› ժամանացի տարբեր վայրեր: Փոքրիկներն այցելել են Հանրապետության հրապարակ, նկարվել գլխավոր տոնածառի մոտ։

Ամանորյա միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահուստային ֆոնդի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպման համար տրամադրվել է 5 միլիոն դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել