Armenpress.am-ը գրում է․

Առնվազն 47 մարդ Է զոհվել Ֆիլիպիններում «Ֆանֆոն» թայֆունի հետեւանքով, եւս ինը մարդ համարվում Է անհայտ կորած: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է «Սնհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ CNN Philippines հեռուստաալիքը հաղորդել Էր 41 զոհվածի մասին:
Ավելի քան 1,6 միլիոն մարդ Է տուժել թայֆունից, որոնք ապրում են Միմարոպայի, Արեւմտյան Վիսայաների, Արեւելյան Վիսայաների, Կենտրոնական Վիսայաների, Բիկոլի եւ Կարագայի տարածաշրջաններում: Բացի այդ, ավելի քան 260 հազար տուն եւ շուրջ 90 պետական հիմնարկություն վնասվել են տարերքի հարվածների հետեւանքով:

Թայֆունը ցամաք Է դուրս եկել դեկտեմբերի 24-ին: Վերջին տվյալներով՝ քամու արագությունը դրա սահմաններում կազմում Է վայրկյանում շուրջ 33 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել