Shantnews.am-ը գրում է․

Իմփիչմենթի գործով ենթադրյալ իրազեկչի անվամբ թվիթն անհետացել է Twitter-ից։ Գրառումը կատարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ պատճառը տեխնիկական է։

Թրամփը դեկտեմբերի 27-ին հրապարակել էր ենթադրյալ իրազեկչի անունով այլ օգտատիրոջ գրառում։ Նշվում է, որ հենց նրա ցուցմունքներն են հիմք դարձել իմփիչմենթի ընթացակարգ սկսելու համար։ Որոշ ժամանակ անց օգտատերերը դադարել են տեսնել թվիթը, այն հայտնվել է միայն կիրակի։

«Մեր համակարգերից մեկում խափանման պատճառով թվիթները տեսանելի են եղել ոչ բոլորին»,-հայտարարությունից մեջբերում է անում CNN-ը՝ նշելով, որ այդ ուղղությամբ դեռևս աշխատանքներ են տարվում։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այդ խոտանն անդրադարձել է միլիոնավոր օգտահաշիվների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել