Operativ.am-ը գրում է.

Քյոլնից նկարիչ Հունթեր Դեմնիգը կիրակի՝ դեկտեմբերի 29-ին, Մեմինգենում (Բավարիայի դաշնային հող) տեղադրել է 75-հազարերորդ «գայթակղության քարը»՝ ի հիշատակ նացիոնալ սոցիալիզմի զոհերի, հաղորդում է DW-ը:

Դրա հարեւանությամբ տեղադրված է «սովորական քար»: Երկու քարերը հիշեցնում են Մարթա եւ Բենո Ռոզենբաումների՝ հրեա ամուսնական զույգի ճակատագրի մասին, որոնց տունը կողոպտել էին այդ քաղաքում 1983 թվականի նոյեմբերի 10-ին՝ «Բյուրեղապակյա գիշերվա» ժամանակ:

1941 թվականին Ռոզենբաումները փախել էին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնթեվիդեո: Երեք տարի անց Բենոն ինքնասպանություն էր գործել, ըստ ամենայնի, չդիմանալով հայրենիքի կարոտին:

1993 թվականից Գունթեր Դեմնիգն աշխատել է իր այդ նախագծի շուրջ, որում պահպանված են նացիստական ժամանակաշրջանի հետապնդումների մասին հիշողությունները: «Գայթակղության քարերը» ստիպում են կանգ առնել եւ կարդալ դրանց վրա արված գրառումները: Դրանք դարձել են ամենամասշտաբային ապակենտրոնացված հուշահամալիրն աշխարհում:

Դեմնիգի տվյալներով՝ այդպիսի հուշարձաններն այսօր տեղադրված են Գերմանիայի ավելի քան 1260 համայնքներում եւ 24 այլ երկրներում: Խոսքը վերաբերում է, օրինակ, Ավստրիային, Արգենտինային, Բելգիային, Հունաստանին, Նիդերլանդներին, Լեհաստանին, Ֆրանսիային: Միայն Մեմինգենի տարածքում կան ավելի քան 100 այդպիսի «քարեր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել