Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, շարունակելով ավանդույթը, շաբաթ կիսվել է իր նախընտրած գրքերի ամենամյա ցանկով:
«Ինձ համար փոքր-ինչ զվարճալի ավանդույթ է դարձել, հուսով եմ՝ ձեզ համար նույնպես: Մինչդեռ մեզանից շատերը բազմաթիվ անելիքներ ունեն և մշտապես զբաղված են աշխատանքով, ընտանեկան կյանքով կամ սոցիալական պարտականություններով, գրականությունն ու արվեստը կարող են մեծացնել մեր ամենօրյա փորձը»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Օբաման:
Ինչպես և նախորդ տարիներին, նրա նշած գրքերը պատմավավերագրական գրականության և գեղարվեստական վեպերի խառնուրդ են ներկայացնում: Դրանց թվում նա առանձնացրել է «Կորած մանկական արխիվը», որը ներգաղթյալների ճգնաժամի մասին է պատմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել