Պատմության մեջ առաջին անգամ վեց հոգուց բաղկացած մի խումբ կարողացավ թիանավով լողալ անցնել Դրեյկի նեղուցը, որը հայտնի է նավի գերեզմանատուն անունով, հայտնում է Associated Press-ը:

Արշավախմբի անդամները ԱՄՆ-ի, Իսլանդիայի, Հարավային Աֆրիկայի և Շոտլանդիայի քաղաքացիներ են:

Ճանապարհորդությունը, որ սկսվեց Հարավային Ամերիկայի հարավային ծայրամասում, տևեց տասներեք օր: Նավակը շրջվելուց պաշտպանելու համար երեք հոգին անդադար թիավարում էր, իսկ մյուս երեքը փորձում էին հանգստանալ ինը մետրանոց նավի սուղ պայմաններում:

Կյանքի սպառնալիք էին ուժեղ քամիները, 12 մետրանոց ալիքներն ու կետերը, որոնք կարող էին հեշտությամբ շրջել նավը: Ինչպես ասում է արշավախմբի անդամներից մեկը, Դրեյկի նեղուցի ջուրն այնքան սառն է, որ ջուրն ընկած մարդը երկուսից հինգ րոպե կապրի:

Դրեյկի նեղուցը միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների հարավային մասերը: Սա Երկրի ամենալայն նեղուցն է (ավելի քան 800 կմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել