«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ապագայի ծրագրերի մասին, հայտնում է Globo Esporte-ն:

Պորտուգալացու խոսքերով՝ նա պատրաստ է խաղալ ևս մի քանի տարի, բայց նրա որդին՝ Կրիշտիանու կրտսերը, հորը խնդրում է հետաձգել կարիերայի ավարտը:

«Կարծում եմ, կխաղամ ևս մի քանի տարի: Ես պետք է օրինակ ծառայեմ իմ երեխաներին, հատկապես Կրիշտիանու կրտսերին, որը երբեմն ճնշում է գործադրում ինձ վրա՝ ասելով. «Հայրիկ, սպասիր ևս մի քանի տարի: Ես ուզում եմ խաղալ քեզ հետ»: Կարծում եմ, դա դժվար կլինի, բայց առայժմ հաճույք եմ ստանում ֆուտբոլից»,- ասել է նա:

Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 14 խաղի է մասնակցել: Պորտուգալացի հարձակվողը 10 գոլ է խփել և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել