Ջասթին Բիբերը կարճ տեսանյութում իր երկրպագուներին հայտնել է նոր ալբոմից իր սինգլի եւ վավերագրական ֆիլմի թողարկման ամսաթվերը, ինչպես նաեւ պատմել է Հյուսիսային Ամերիկայում նոր հյուրախաղերով հանդես գալու մասին։

Այսպես, Yummy երգը, որից մի հատված կարելի է լսել հոլովակում, կթողարկվի հունվարի 3-ին, իսկ վավերագրական ֆիլմը՝ դեկտեմբերի 31-ին: Ինչ վերաբերում է հյուրախաղերին, ապա դրանք կանցկացվեն 2020 թվականի մայիս, հունիս եւ հուլիս ամիսներին: Բիբերը ծանուցումների վերաբերյալ տեսանյութում պատմում է, թե ինչով է նոր ալբոմը տարբերվում 2015 թվականի Purpose սկավառակից: «Դա բոլորովին այլ աշխատանք է, որովհետեւ իմ կյանքը խիստ փոխվել է»: Նախօրյակին երգիչն Instagram-ում ակնարկել է, որ «վաղը» կարեւոր տեղեկություն է հայտնելու երկրպագուներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել