Operativ.am-ը գրում է.

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ դիտարկել է ԶՈՒ-ին Բրազիլիայի սահմաները հատելու հրաման տալու տարբերակը վենեսուելացի զինծառայողներին բռնելու համար, որոնք կասկածվում են զինվորական զորամասի վրա հարձակում գործելու մեջ: Այդ մասին նա հայտարարել է շաբաթ Կարակասում բանակի ներկայացուցիչների համար ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր բանակը հասել է սահմանին եւ տեսել ահաբեկիչներին բրազիլական կողմում,-հայտարարել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:-Մեզ մոտ երկընտրանք էր առաջացել. անցնել սահմանը, բռնել նրանց եւ հետ վերադարձնել, թե հարգանքով վերաբերվել սահմանին եւ Բրազիլիայի ինքնիշխանությանը: Մեր որոշումը համապատասխանել է միջազգային իրավունքին: Բրազիլիայի տարածքն անձեռնմխելի է, եւ Վենեսուելան դա ընդունում է»:

Մադուրոն հաեւ հավելել է, որ «ահաբեկիչները» պետք է պատժվեն «օրենքի շրջանակում»:

Ավելի վաղ Բոլիվարյան Հանրապետության ԱԳՆ-ը հայտնել էր Բրազիլիայի տարածքում ձերբակալված զինվորականներին արտահանձնելու հնարավոր հարցման մասին, որոնք մեղադրվում են զինվորական զորամասի վրա հարձակում գործելու մեջ:

Ուրբաթ Բրազիլիայի ԱԳՆ-ն ու ՊՆ-ը հայտարարել էին, որ հանրապետության ցամաքային զորքերի ներկայացուցիչները սահմանամերձ տարածքը հսկելու ժամանակ ձերբակալել են Վենեսուելայի Զինված ուժերի հինգ զինծառայողներին: Նրանք տեղափոխվել են Ռորաիմա նահանգի մայրաքաղաք հարցաքննության համար:

Դեկտեմբերի 22-ին Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտնել էր երկրի հարավում գտնվող զորամասում ընդդիմության ներկայացուցիչների վրա կատարված հարձակման մասին, որի հետեւանքով զոհվել էր մեկ զինծառայող: Հաջորդ օրը նախարարների հետ հանդիպման ժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել էր Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ կոչ անելով ձերբակալել հանցագործներին, որոնք իրականացրել էին հարձակումը եւ, նրա տվյալներով, փախել Բրազիլիա հափշտակած զենքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել