Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 2019-ին Instagram-ի իր օգտահաշվի միջոցով ամենաշատ վաստակած հայտնին է: Նա գլխավորել է սոցցանցի ամենահարուստ աստղերի ցանկը, որը կազմել է Buzz Bingo ընկերությունը, իսկ հրապարակել է The Sun-ը:

Հաղորդվում է, որ պորտուգալացի մարզիկը վաստակել է 38.2 միլիոն ֆունտ ստեռլինգ: Փորձագետների գնահատմամբ, ֆուտբոլիստը հովանավորչական մեկ գրառումից, միջին հաշվով, 780 հազար ֆունտ ստեռլինգ է վաստակել:

Ցուցակի երկրորդ տեղում է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: 2019-ին Instagram-ում տեղադրված գրառումները նրան 18.7 միլիոն ֆունտ սոտեռլինգ են բերել:

Առաջատարների եռյակը եզրափակում է ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեները: Սոցցանցի օգնությամբ նրան հաջողվել է վաստակել 12.7 միլիոն ֆունտ ստեռլինգ: Instagram-ի հարուստ աստղերի շարքում նշվել են նաև ֆուտբոլիստներ Դևիդ Բեքհեմը և Նեյմարը, երգչուհի Սելենա Գոմեսը, մոդել Քայլի Ջեները և նրա ավագ քույրը՝ Քլոե Քարդաշյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել