Տարին ավարտվում է` իր հետ միասին տանելով այն մեծ հույսերը, որոնք ժողովուրդը արդարացիորեն կապում էր իր իսկ ձևավորած իշխանության հետ: Ժամանակն ապացուցեց, որ այս գործող իշխանությունը ինչ լավ բան կարող էր անել` արդեն արել է, այլևս լավը սպասել պետք չէ, հակառակը` հիմա արած լավն է փոշիացնում և փչացնում: Իշխանությունը փչացնում է այն, ինչ նույնիսկ ինքը չի ստեղծել` Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու, Հայ Առաքելական եկեղեցին ճնշելու փորձերով և այլ հակահայ ծրագրերով: Այլևս անիմաստ է դրական փոփոխություններ սպասել մի իշխանությունից, որը պոպուլիզով, բռնաճնշումներով , խեղկատակ կադրային քաղաքականությամբ և անծրագիր քայլերով սպառել է իրեն:
Գալիս է նոր տարի և սպասումները պետք է լինեն քաղհասարակական կազմակերպությումմերից և ընդդիմությունից կամ ավելի ճիշտ` արմատական և ծրագրային ընդդիմության ձևավորումից: Կունենանք այդպիսի ընդդիմություն ` դժվար է ասել, բայց քաղհասարակական կազմակերպություններ` կարծում եմ:
Նոր տարի` կամ նոր կամ հասարակությանը հաշվետու իշխանություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել