Ըստ Travel and Leisure-ի՝ Վենետիկում Սուրբ Մարկոսի տաճարին ջրհեղեղների պատճառած վնասը կազմում է հինգ ու կես միլիոն դոլար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրապարակման համաձայն, նոյեմբերյան ջրհեղեղից հետո վերակառուցման համար տաճարը մեկ շաբաթ փակվել է։ Վնասը գնահատվում է հինգ ու կես միլիոն դոլար:

Սուրբ Մարկոսի տաճարի պատասխանատու Կարլո Ալբերտո Թեսերինը նշել է, որ բազիլիկի աշխատակիցները փորձել են քողարկել առաջացած վնասները. ներսում դրանք ավելի շատ են, քան դրսում:

Մոտ 24 ժամ տաճարը ջրի տակ է եղել: Պատմության մեջ առաջին անգամ ջուրը պատուհաններից է ներս լցվել: Եկեղեցին կառուցելիս հատուկ ընտրվել էր Վենետիկի ամենաապահով վայրը: Բայց ժամանակը ցույց տվեց, որ այս քաղաքում ոչ մի տեղ հնարավոր չէ պաշտպանվել ջրհեղեղներից:

Շենքի համար վտանգավորը ոչ այնքան ծովի ջուրն է, որքան ջրի միջի աղը: Այն քայքայում է խճանկարը և աղյուսի հիմքը:

Հազարավոր վենետիկցիներ բողոքում են Վենետիկ ժամանող զբոսաշրջային նավերի դեմ: Ըստ նրանց, նավերն ավելացնում են ջրհեղեղների վտանգը քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել